Կարևոր իրադարձություններ

ԱԱԾ-ն թույլ է տվել Ալեքսանդր Սարգսյանին ժամանակավոր հեռանալ Հայաստանից

05 Մարտ, 2019 20:49
ԱԱԾ-ն թույլ է տվել  Ալեքսանդր Սարգսյանին ժամանակավոր հեռանալ Հայաստանից

Ազգային անվտանգության ծառայությունը Սերժ Սարգսյանի եղբորը՝ Ալեքսանդր Սարգսյանին թույլատրել է որոշ ժամանակով հեռանալ Հայաստանից:

 Այս մասին հայտնում է Factor.am-ը՝ նշելով, որ ԱԱԾ մամուլի կենտրոնի պետ Սամսոն Գալստյանը հայտնում է, որ նախաքննական մարմնի կողմից Ալեքսանդր Սարգսյանին որոշակի ժամկետով տրվել է թույլտվություն՝ Հայաստանից բացակայելու համար։

Հարցին՝ ո՞ր երկիր մեկնելու թույլտվություն է ստացել Սարգսյանը և որքա՞ն ժամանակով, նա պատասխանել է. «Դա չեմ կարող մեկնաբանել»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ալեքսանդր Սարգսյանը ԱԱԾ-ին երկրից չհեռանալու մասին ստորագրություն էր տվել: 

 

 

Լրահոս

Դիտել ավելին