Կարևոր իրադարձություններ

«Ռոբերտ Քոչարյանի փաստաբանը դրամաշնորհ է ստանում Սորոսից»

05 Մարտ, 2019 18:29
«Ռոբերտ Քոչարյանի փաստաբանը դրամաշնորհ է ստանում Սորոսից»

 ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը վերջերս «168 Ժամին» տված իր հարցազրույցում  պատասխանելով լրագրողի այն հարցին, թե արդեն տևական ժամանակ է, ինչ չի հաջողվում կարգավորել ռուսական գազի գնի խնդիրը,ի՞նչ է կատարվում իրականում։ Կարելի՞ է արդյոք դատողություններ անել հայ-ռուսական հարաբերությունների մակարդակի մասին՝ ըստ ընթացող բանակցությունների տևողության և ինչպե՞ս կհանգուցալուծվի այս հարցը, Քոչարյանը այսպիսի միտք էր արտահայտել.

 «Խնդիրն այն է, որ Հայաստանի իշխանական նոր թիմի և ռուսական էլիտայի աշխարհընկալումները տրամագծորեն տարբերվում են, և այդ հանգամանքն  անընդհատ ներկա է լինելու երկկողմ հարաբերություններում: Մենք գործ ունենք Սորոսի սաների հետ, որոնք, ցավոք, վատ են ճանաչում և վատ են հասկանում Ռուսաստանն ու նրա մշակույթը»:

Իսկ արդեն այսօր մամուլի ասուլիսի ժամանակ  «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի» (Սորոս) գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանը՝ պատասխանելով դիտարկմանը, թե «Ռեստարտ» ուսանողական թիմին ինչի՞ համար է տրվել դրամաշնորհը, արդյո՞ք նրանք կատարել են իրենց աշխատանքը, քանի որ մինչ այժմ ԵՊՀ-ին կամ ուսանողներին միտված քայլ չեն տվել, եւ արդյո՞ք այդ գումարը տալու նախապայմաններից մեկն այն է, որ նրանք պետք է պահանջեն Արամ Սիմոնյանի հրաժարականը, Մինասյանը պատասխանել է.

«Որեւէ նախապայման չկա, մենք հաշվի ենք առնում միայն այն, ինչ գրված է դրամաշնորհի հայտում։ Ծրագրից դուրս որեւէ գործունեություն չենք վերահսկում։ Ասել, որ «Ռեստարտը» դա արել է մեր դրամաշնորհի շնորհիվ, նույնն է, թե ասել, որ պարոն Ալումյանը, որը մեզանից դրամաշնորհ է ստանում, Ռոբերտ Քոչարյանին պաշտպանում է մեր ցուցումով»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին