Կարևոր իրադարձություններ

Արտակարգ դեպք Երեւանում. «Ռիո մոլ»-ի մոտ հրդեհ է բռնկվել Nissan ավտոմեքենայում (ֆոտո)

05 Մարտ, 2019 16:02
Արտակարգ դեպք Երեւանում. «Ռիո մոլ»-ի մոտ հրդեհ է բռնկվել Nissan ավտոմեքենայում (ֆոտո)

Երեւանում, այսօր՝ մարտի 5-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 13։50-ի սահմաններում Փափազյան փողոցում՝ «Ռիո մոլ»-ի դիմաց, դեռեւս անհայտ պայմաններում հրդեհ է բռնկվել Nissan մակնիշի 01 PP 800 համարանիշի ավտոմեքենայում։

Shamshyan.com-ի  փոխանցմամբ, օպերատիվորեն ժամանել են արտակարգ իրավիճակների նաարարության փրկարար ծառայության Արաբկիրի թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 2 մարտական հաշվարկով։ Մինչ հրշեջների ժամանումը, կրակի տարածման դեմ պայքարել են «Ռիո մոլ»-ի աշխատակիցներն ու քաղաքացիները, ովքեր օգտագործել են կրակմարիչներ (огнетушитель)։

Աղբյուրի տեղեկություններով՝ վարորդը Երեւանի բնակիչ 65-ամյա Սամվել Մ.-ն է, ով, բարեբախտաբար, չի տուժել։

 

Լրահոս

Դիտել ավելին