Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    478,5
    482

  • EUR

    534,5
    542,5

  • RUB

    7,35
    7,55

Կարևոր իրադարձություններ

Կարեն Անտաշյանը հրաժարվում է ավագանու մանդատից

05 Մարտ, 2019 15:16
Հեղինակ՝ Կարեն Անտաշյան
Կարեն Անտաշյանը հրաժարվում է ավագանու մանդատից

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ, գրող Կարեն Անտաշյանը հայտարարել է Երևանի ավագանու մանդատը վայր դնելու մասին։

«Սիրելի ընկերներ, ափսոսանքով հայտնում եմ Երևանի ավագանու իմ լիազորությունները դադարեցնելու որոշման մասին։

Որոշումն ինձ հեշտ չի տրվել, առնվազն մեկ ամիս անընդհատ երկմտանքի մեջ էի, մինչև վերջին պահը դիմադրում էի, բայց ցավոք, իմ հիմնական աշխատանքային և հասարակական գործունեության մեջ զբաղվածության կտրուկ աճի պատճառով ավագանու կազմում իմ գործունեությունը պատշաճ մակարդակով իրականացնելն առաջիկայում հնարավոր չի լինելու։

Որոշակի պահի հասկացա, որ ավելի շատ մեկ ոլորտից մյուսին անցում կատարելու վրա եմ ժամամանակ ու ջանք ծախսում, քան որևէ ոլորտում կոնկրետ գործ անելու, ավելի շատ գերհոգնում եմ, ժամանակ ու ջանք փոշիացնում, քան հավելյալ արժեք ստեղծում, ուստի ստիպված եմ կրճատել զբաղվածությունս, քանի որ ձևական ներկայություն չեմ ուզում պահել։

Այս ընթացքում հրաշալի մարդկանց հետ ծանոթացա, որ ամենամեծ ձեռքբերումն եմ համարում կյանքիս այս հատվածից։ Մարդիկ, որ անկախ ավագանու ինստիտուտի անկատարությունից, անկախ կառավարման համակարգի նախկին վատ իներցիաներից իրոք ջանք ու եռանդ չեն խնայում հանրային բարիք ստեղծելու համար, ազնիվ, անկաշառ, նվիրված, շնորհքով, համեստ մարդիկ։

Նրանց՝ ավագանու իմ գործընկերներին Երևանի կառավարման դժվարին գործում տեսանելի արդյունքներ և հաջողություններ եմ մաղթում և հայտնում ուժերիս ներածի չափով քաղաքի խնդիրների լուծմանը մասնակցելու իմ պատրաստակամությունը իբրև ակտիվ քաղքացի և սեփական նախագծերով»,- գել է Անտաշյանը։

 

 

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին