Կարևոր իրադարձություններ

Եթե հակառակորդն անընդհատ ասում է՝ հեսա հարձակվելու ենք, պաշտպանության նախարարն ի՞նչ պետք է անի. Դավիթ Տոնոյան

05 Մարտ, 2019 13:39
Եթե հակառակորդն անընդհատ ասում է՝ հեսա հարձակվելու ենք, պաշտպանության նախարարն ի՞նչ պետք է անի. Դավիթ Տոնոյան

Եթե հակառակորդն անընդհատ մեզ դնում է այնպիսի վիճակի մեջ, որ ասում է՝ հեսա հարձակվելու ենք, հեսա պատերազմելու ենք, հեսա ազատելու ենք մեր տարածքները, պաշտպանության նախարարն ի՞նչ պետք է անի: Այս մասին այսօր «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշել է պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

«Շատ տեղեկատվություններ, որ գալիս են մեր հակառակորդի կողմից, ներբեռնվում են Հայաստանի լրատվամիջոցներում: Մենք աշխատում ենք, որպեսզի հանրության մոտ հոգեբանությունը փոխվի: Իսկ պատերազմի միշտ պետք է պատրաստ լինել, քանի բանակցային գործընթացը չի ավարտվել»,-ասել է նախարարը:

Դավիթ Տոնոյանն անդրադարձել է նաև բանակում զինվորների մահվան դեպքերը թաքցնելու մասին տեղեկություններին․

«Բոլոր դեպքերի վերաբերյալ տեղեկատվությունը կա այս կամ այն ձեւաչափով: Չի կարող որեւէ բան թաքցվել, քանի որ կա եւ դատաքննության, եւ նախաքննության մարմինների վերահսկողությունը այդ գործընթացի նկատմամբ: Ուղղակի կան դեպքեր, որոնք անմիջապես հակառակորդի հետ են կապված, կան դեպքեր, որ ծառայության հետ են կապված, կան դեպքեր, որոնք ուղղակի մարդիկ սովորական տանը... Զինծառայողների մահվան վերաբերյալ էլի հայտարարում ենք, անգամ եթե դա բնական մահ է»,- շեշտել է նախարարը:

 

Լրահոս

Դիտել ավելին