Կարևոր իրադարձություններ

Զե՛րծ մնացեք քաղաքական մեծամասնության ներկայացուցիչներին ներկայացնել որպես սեփական կարծիք չունեցող գործիչների. Մխիթար Հայրապետյանը՝ ընդդիմությանը

05 Մարտ, 2019 13:03
Զե՛րծ մնացեք քաղաքական մեծամասնության ներկայացուցիչներին ներկայացնել որպես սեփական կարծիք չունեցող գործիչների. Մխիթար Հայրապետյանը՝ ընդդիմությանը

Չափազանց կառուցողական մթնոլորտը, որ տիրում էր հանձնաժողովների աշխատանքներում, այսօր լիագումար նիստում տրամաբանական շարունակություն չի ստացել:

Այս մասին ԱԺ-ում հայտարարել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանը:

«Ես ուղղակի կհորդորեմ իմ ընդդիմադիր գործընկերներին՝ զերծ մնան նմանատիպ գնահատականներից, սա արդեն որերորդ անգամն է՝ փորձ է արվում մեր քաղաքական մեծամասնության գործընկերներին ներկայացնել որպես սեփական կարծիք չունեցող գործիչների»,- ասել է նա:

Հայրապետյանը հորդորեց, որ ընդդիմադիրներն ընդհանրապես կասկածի տակ չդնեն իրենց քաղաքական անկախությունը, կամքը և սեփական կարծիքը․

«Խնդրում եմ կասկածի տակ չդնել մեր քաղաքական անկախությունը, կամքը, սեփական կարծիքը և պատկերացումները՝ անընդհատ կապելով այն Կառավարության տեսակետների հետ: Ես ուզում եմ ասել, որ բացառապես փաստարկների դաշտի և հանձնաժողովներում տեղի ունեցած քննարկումների հիման վրա է եղել ամեն ինչ: Խնդրում եմ հանձնաժողովների կշիռը չթերագնահատել, դրա վրա են բացառապես հիմնված եղել մեր այսօրվա քվեարկությունները»,- նշել է պատգամավորը:

Նա անդրադարձել է նաև իրենց և նախկին իշխանության հետ համեմատություններին․

«Նախկինում ընդդիմադիրները նախագիծ էին բերում, և երկու ստորակետի պատճառով այն բացասական եզրակացություն էր ստանում: Ուղղակի հետևե՛ք երեկ տեղի ունեցած կրթական հանձնաժողովի նիստին և կտեսնեք, թե որքան դրական է գնահատվել ընդդիմության մեր գործընկերոջ նախագիծը: Սա խոսվում է բացառապես նոր քաղաքական մշակույթի մասին»:

 

Լրահոս

Դիտել ավելին