Կարևոր իրադարձություններ

Ծնունդդ շնորհավոր, Վազգեն. ՀՀ նախագահը սպարապետի հետ արխիվային լուսանկար է հրապարակել

05 Մարտ, 2019 11:34
Ծնունդդ շնորհավոր, Վազգեն. ՀՀ նախագահը սպարապետի հետ արխիվային լուսանկար է հրապարակել

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Instagram-ի իր պաշտոնական էջում սպարապետ Վազգեն Սարգսյանի և իր արխիվային լուսանկարն է հրապարակել:

Լուսանկարում պաշտոնյաները թենիս են խաղում:

«Ծնունդդ շնորհավոր, Վազգեն»,-լուսանկարին կից գրել է ՀՀ նախագահը:

Հիշեցնենք, որ այսօր՝ մարտի 5-ին ՀՀ ազգային հերոս, սպարապետ Վազգեն Սարգսյանը կդառնար 60 տարեկան:

 

Լրահոս

Դիտել ավելին