Կարևոր իրադարձություններ

Սպարապետ Վազգեն Սարգսյանն այսօր կդառնար 60 տարեկան

05 Մարտ, 2019 11:29
Սպարապետ Վազգեն Սարգսյանն այսօր կդառնար 60 տարեկան

Մարտի 5-ը պետական, քաղաքական, ռազմական գործիչ, նախկին վարչապետ, պաշտպանության առաջին նախարար, Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է: Նա կդառնար 60 տարեկան։

Նա հիմնադրել է «Երկրապահ» կամավորականների միությունը՝ ընտրվելով ԵԿՄ նախագահ։ Արժանացել է Արցախի հերոսի կոչման և «Ոսկե արծիվ» շքանշանի։ 1999թ. դեկտեմբերին հետմահու արժանացել է Հայաստանի «Ազգային հերոսի» կոչման և «Հայրենիք» շքանշանի։

Նրա քաղաքական գործունեությունը սկսվել է 1999-ից՝ որպես « Հանրապետական» կուսակցության առաջնորդ, ապա «Միասնություն» դաշինքի համանախագահ։ 1999թ. հունիսին դարձել է Հայաստանի վարչապետ և մի քանի ամիս անց՝ հոկտեմբերի 27-ին, զոհվել Ազգային ժողովի նիստերի դահլիճում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով։

ՀՀ վարչապետի որոշմամբ՝  ՀՀ ազգային հերոս, Արցախի հերոս Վազգեն Սարգսյանի  ծննդյան 60-ամյակը նշելու համար հոբելյանական հանձնաժողով է ստեղծվել, որը գլխավորում է Նիկոլ Փաշինյանը:

Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան 60-ամյակը հանդիսավորությամբ նշելու նպատակով կառավարության պահուստային ֆոնդից Պաշտպանության նախարարությանը հատկացվել է մոտ 13 միլիոն դրամ:

Հայաստանի ազգային հերոս, սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան 60 ամյակի առթիվ «Եռաբլուր» զինվորական պանթեոն-հուշահամալիրում տեղի է ունենում հիշատակի և ոգեկոչման արարողություն՝  ներկա և նախկին բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ:

 

Լրահոս

Դիտել ավելին