Կարևոր իրադարձություններ

Օբյեկտիվ պատճառներ կան, թե ինչու ԱԺ նիստի օրակարգը հագեցած չէ. Արարատ Միրզոյան

05 Մարտ, 2019 10:45
Օբյեկտիվ պատճառներ կան, թե ինչու ԱԺ նիստի օրակարգը հագեցած չէ. Արարատ Միրզոյան

Ազգային ժողովում ընթանում է երկրորդ նստաշրջանը. օրակարգում ընդամենը 3 հարց է։

Այն, որ նստաշրջանի օրակարգը շատ հագեցած չէ, օբյեկտիվ պատճառներ ունի. այս մասին ԱԺ նիստի մեկնարկին խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանը:

Նա պարզաբանեց, թե ինչու է այդպես ստացվել․

«Նախկինում ԱԺ ընտրությունները տեղի էին ունենում մայիսին, և նախքան այս փուլին հասնելն ԱԺ-ն ունենում էր երկու-երեք ամիս ժամանակ, այդ ընթացքում բավականին հարցեր էին կուտակվում, և օրակարգ էր հասունանում: Այս դեպքում մենք աշխատանքները սկսել ենք ընտրություններից մեկ ամիս հետո, և, բնականաբար, մեծ ընթացք չի եղել:

Եվ երկրորդ, բավականաչափ օրենքի նախագծեր կան, որոնք քննարկման շրջանառության տարբեր փուլերում են, և ես վստահեցնում եմ, որ շուտով կունենանք հագեցած օրակարգ»,- ասել է ԱԺ նախագահը:

 

Լրահոս

Դիտել ավելին