Կարևոր իրադարձություններ

Կազմակերպիչները կասեցրել են «Եվրատեսիլի» տոմսերի վաճառքը

05 Մարտ, 2019 10:18
Կազմակերպիչները կասեցրել են «Եվրատեսիլի» տոմսերի վաճառքը

Կազմակերպիչները կասցրել են Թել-Ավիվում «Եվրատեսիլ-2019» երգի միջազգային մրցութի տոմսերի վաճառքը` կասկածելով, որ դահլիճում լավագույն հարյուրավոր տեղերը բաժանվել են տեղի հայտնիներին։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, այս մասին հայտարարել է մրցույթի անցկացման պատասխանատու «Կան» հեռուստառադիոկորպորացիան։

Կորպորացիան խոստանում է վերադարձնել տոմսերն ազատ վաճառք, եթե քննությունը հաստատի խախտումը։

«Կորպորացիան հրամայել էր վաճառքը կասեցնել։ Մտավախություն կա, որ դահլիճում լավագույն տեղերի հարյուրավոր տոմսեր հարյուր հազարավոր  շեկել արժողությամբ  վաճառվել են լրատվամիջոցների և սպորտային կառույցների բարձրաստիճան ներկայացուցիչների լայն հանրությանը շրջանում վաճառելու փոխարեն», - նշված է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ Իսրայելի ներքին գործերի նախարարը  կարգադրել էր ոստիկաններին կանխել երկրորդական շուկայում «Եվրատեսիլի» տոմսերի վերավաճառքի փորձերը։

«Անթույլատրելի է, որ տոնական իրադարձությունը, որին հետևելու է ամբողջ աշխարհը, վերածվի հանցագործնների ձեռքում  գործիքի՝ վնաս հասցնելով Իսրայելի հեղինակությանը»,- նշել է «Կան» կորպորացիայից։ 

Այս տարի «Եվրատեսիլն» անցկացվելու է Թել-Ավիվում մայիսի 14-18-ը։ Հայաստանը միջազգային մրցույթում ներկայացնելու է Սրբուկը։

 

Լրահոս

Դիտել ավելին