Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    484
    487,5

  • EUR

    545,5
    553,5

  • RUB

    7,42
    7,67

Կարևոր իրադարձություններ

Լյուստրացիայի ենթարկելու ժամանակն է․ ում նկատի Փաշինյանը՝ գործակալներ ասելով. «Ժողովուրդ»

05 Մարտ, 2019 08:45
Լյուստրացիայի ենթարկելու ժամանակն է․ ում նկատի Փաշինյանը՝ գործակալներ ասելով. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջերս հաճախ է իր հրապարակային ելույթներում առանց կոնկրետացնելու, առանց անուններ հնչեցնելու անդրադառնում նոր Հայաստանի տրամաբանության մեջ չտեղավորվող պաշտոնյաներին:

Այս առումով հատկանշական էր Փաշինյանի հայտարարությունը Իրան այցի շրջանակներում Սպահանի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ: Խոսելով ազգային ինքնությունն ամուր պահելու եւ օտարամոլությանը տուրք չտալու մասին` նա ասել է. «Թույլ չտանք, որ Հայաստանի Հանրապետությունում գործեն քաղաքական գործիչներ, որոնք ավելի շատ օտարերկրյա գործակալներ են, քան իրենց սեփական երկրի քաղաքացիներ»: Թե ում նկատի ունի Փաշինյանը, չի կոնկրետացրել: Պարզ չէ` նա խոսել է նախկին դեպքերի մասին, թե նաեւ հիմա կան նման պաշտոնյաներ: 

Բայց որ Հայաստանի համար սա տարիներ ի վեր եղել է ամենաառանցքային խնդիրը, փաստ է. քաղաքական գործիչների (ավելի ճիշտ` գործիքների) մի մասն իրականում ղեկավարվել են ոչ այնքան հայրենիքի, որքան այս կամ այն պետության շահերով:

Ու հիմա հայտարարություններից զատ նաեւ այս առումով գործնական քայլեր ձեռնարկելու, այդպիսի անձանց լյուստրացիայի ենթարկելու ժամանակն է մանավանդ նոր Հայաստանում, որի ղեկավարն ունի բացարձակ լեգիտիմություն ու վայելում է հասարակության զգալի մասի աջակցությունը:

Մինչ այդ «Ժողովուրդ» օրաթերթը մեկնաբանությունների համար դիմեց վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանին՝ հետաքրքրվելով, թե ում նկատի ունի վարչապետը, ինչ կասկածներ կան, ովքեր են օտարերկրյա գործակալ քաղաքական գործիչները: «Վարչապետը ասաց այնքան, որքան նպատակահարմար գտավ»,- նշեց նա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին