Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    477,5
    481

  • EUR

    530,5
    538,5

  • RUB

    7,33
    7,53

Կարևոր իրադարձություններ

3-ամյա աղջիկ է հոսպիտալացվել մանկապարտեզից․ նրա վիճակը ծայրահեղ ծանր է

04 Մարտ, 2019 22:39
3-ամյա աղջիկ է հոսպիտալացվել մանկապարտեզից․ նրա վիճակը ծայրահեղ ծանր է

Այսօր՝ մարտի 4-ին, ժամը 12:30-13:00-ի սահմաներում ծայրահեղ ծանր ախտորոշմամբ Երևանի Արաբկիր բժշկական կենտրոն է տեղափոխվել 3-ամյա աղջնակ․ հայտնում է Shamshyan.com-ը։

Արաբկիր բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի բժիշկները մի քանի ժամ պայքարել են երեխայի սրտի կանգը վերականգնելու համար: Այս պահին աղջնակը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում և բժիշկները անում են ամեն հնարավորը՝ նրա կյանքը փրկելու համար:

Ըստ աղբյուրի՝ երեխան հիվանդանոց է տեղափոխվել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի մանկապարտեզներից մեկից: Մանկապարտեզի դաստիարակչուհին երեխաների հանգստի ժամին, երբ բոլորը քնած են եղել, տարօրինակ ձայներ է լսել և մոտենալով տեսել է, որ աղջնակը փսխել է: Փորձել են օգնություն ցուցաբերել, այնուհետեւ երեխային տեղափոխել են Արաբկիր բժշկական կենտրոն:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին