Կարևոր իրադարձություններ

Վանաձորի քաղաքապետարանի քաղաքաշինության բաժնի գլխավոր մասնագետը 170 հազար դրամ կաշառք է պահանջել. ոստիկանությունը մանրամասներ է հայտնում (տեսանյութ)

04 Մարտ, 2019 18:05
Վանաձորի քաղաքապետարանի քաղաքաշինության բաժնի գլխավոր մասնագետը 170 հազար դրամ կաշառք է պահանջել. ոստիկանությունը մանրամասներ է հայտնում (տեսանյութ)

Ոստիկանությունը շարունակում է պայքարը կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեմ։

Առաջնահերթություն հանդիսացող այս գործառույթի իրացումն առավել արդյունավետ դարձնելու համար չափազանց կարևոր է նաև ոստիկանություն-հասարակություն համագործակցությունը։

Փետրվարի 28-ին ոստիկանության Բազումի բաժին դիմած քաղաքացին հաղորդում է տվել, որ Վանաձորում գտնվող իր տնակի օժանդակ հողատարածքն անխոչընդոտ սեփականաշնորհելու համար Վանաձորի քաղաքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության բաժնի գլխավոր մասնագետը, իր և նույն կառույցի համապատասխան պաշտոնյաների անունից, 170.000 դրամ կաշառք է պահանջել։

Դեպքի առթիվ նյութեր նախապատրաստվեցին։

Ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության և Լոռու մարզային վարչության ու Բազումի բաժնի ծառայողները ձեռնարկեցին օպերատիվ հետախուզական բազմաբնույթ միջոցառումներ։ Մշակվեց կասկածյալին հանցափաստով բռնելու բարդագույն օպերացիա։ Մարտի 3-ին՝ ժամը 18։40-ին, ոստիկանները գործի անցան։

Կաշառքը ստանալուց և պահելուց անմիջապես հետո, Լուսավորչի փողոցից ոստիկանության Բազումի բաժին բերման ենթարկվեց 64-ամյա Նվեր Օհանյանը։ Նրա ավտոտնակի զննության ընթացքում Օհանյանը ոստիկաններին ներկայացրեց 170,000 դրամը։

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։

Նվեր Օհանյանը ձերբակալվել է։

Նախաքննությունը շարունակվում է։

 

Լրահոս

Դիտել ավելին