Կարևոր իրադարձություններ

Ոստիկանները Խանջյան փողոցից բերման են ենթարկել գրպանահատի

04 Մարտ, 2019 17:09
Ոստիկանները Խանջյան փողոցից բերման են ենթարկել գրպանահատի

Մարտի 2-ին, ժամը 13.40-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները Խանջյան փողոցի 33 հասցեի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, Կենտրոնական բաժին բերման են ենթարկել 1987 թ. ծնված Ռուստամ Մ.-ին:

Վերջինս նույն օրը՝ ժամը 13.20-ին, 46 երթուղու ավտոբուսի սրահում 21-ամյա քաղաքացուհու պայուսակից գողացել է դրամապանակ:

Գողոնը հայտնաբերված է:

Կատարվում է քննություն:

 

Լրահոս

Դիտել ավելին