Կարևոր իրադարձություններ

Վանաձորում պաշտոնյա է ձերբակալվել. նա «մերկացվել» է կաշառքը ստանալու պահին

04 Մարտ, 2019 16:30
Վանաձորում պաշտոնյա է ձերբակալվել. նա «մերկացվել» է կաշառքը ստանալու պահին

Shamshyan.com-ի  փոխանցմամբ ոստիկանները ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով՝ խոշոր չափի կաշառք պահանջելու և ստանալու պահին մերկացրել են Վանաձոր քաղաքի բնակիչ Նվեր Օ.-ին:

Վերջինս աշխատում է Վանաձորի քաղաքապետարանի ճարտարապետաշինարարական բաժնում՝ որպես գլխավոր մասնագետ և քաղաքացուն հողատարածք տրամադրելու և սեփականության վկայական հանձնելու համար պահանջել և ստացել է 170 հազար դրամ։

Գումարը ստանալու պահին ոստիկանների կողմից նա «մերկացվել» է՝  տեղափոխվելով Բազումի ոստիկանություն։

Նվեր Օ.-ն ձերբակալված է։

 

 

Լրահոս

Դիտել ավելին