Կարևոր իրադարձություններ

Իրանում ձերբակալել են Փաշինյանի այցից զայրացած իրանաբնակ 29 ադրբեջանցու

04 Մարտ, 2019 15:00
Իրանում ձերբակալել են Փաշինյանի այցից զայրացած իրանաբնակ 29 ադրբեջանցու

 gunaz.tv-ին հայտնում է, որ մարտի 2-ին աշխատավայրում ձերբակալվել է ակտիվիստ, ծագումով ադրբեջանցի Յուսիֆ Սալահշուրին:

Մարտի 1-ին ֆուտբոլային հանդիպումից հետո մարզադաշտից դուրս գալիս ձերբակալվել էր նաև 28 ադրբեջանցի: Նրան զայրացրել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Իրան, նրա ջերմ ընդունելությունը։ 

Իրանում բնակվող ադրբեջանցիներին զայրացրել էր նաեւ Թեհրանի «Արարատ» ակումբում հայկական համայնքի հետ հանդիպման ժամանակ «Արցախը Հայաստանն է, եւ վե՛րջ» գրությամբ պաստառի ֆոնին արված Նիկոլ Փաշինյանի սելֆին:

Այս միջադեպի համար ադրբեջանցիները քննադատել էին Իրանի իշխանությանը։ 

Թավրիզի մարզադաշտում «Տրակտորսազի» ֆուտբոլային թիմի ադրբեջանցի երկրպագուներն ամբողջ խաղի ընթացքում Արցախի պատկանելիության մասին կարգախոսներ են վանկարկել եւ այրել ՀՀ դրոշը:

 

Լրահոս

Դիտել ավելին