Կարևոր իրադարձություններ

ԵԱՏՄ շուկայից ներմուծվող մեքենաների արժեքն առնվազն 4 անգամ թանկանալու է

04 Մարտ, 2019 14:46
ԵԱՏՄ շուկայից ներմուծվող մեքենաների արժեքն առնվազն 4 անգամ թանկանալու է

 Այսօր հրավիրված նիստում ասել է ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը՝ նշելով, որ ԵԱՏՄ շուկայի օրենսդրական կարգավորումների հետևանքով ներմուծվող մեքենաների արժեքն առնվազն 4 անգամ թանկանալու է:

Ներկրվող մեքենաների քանակի մասին խոսլիս Մելքումյանը ներկայացրել  է ներմուծման վերաբերյալ թվային տվյալներ, ըստ դրանց՝ ՀՀ է ներմուծվել 37 հազար 710, իսկ 2018թ.-ին` 65 հազար 110 ավտոմեքենա

«Պատահական չի, որ հիմա այս մեծ թվերի մեջ Հայաստանում այսքան պահանջարկ չկա, Ղազախստան ու Ռուսաստան գնացող մեքենաներն են, որովհետև ներկրվում են Հայաստան, այստեղ մաքսազերծվում են, նոր գնում են: Բնականաբար, երրորդ երկրներից ներկրվող մեքենաների մասով մենք շահում ենք մաքսատուրքերի մասով:

Մելքումյանը նիստին հրավիրված տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանից հարցրել է՝ արդյոք Հայաստանը չի՞ կարող դիմել Եվրասիակական տնտեսական հաձնաժողով, որպեսզի մաքսատուրքերն առայժմ չբարձրանան:

Նախարարը Մելքումյանին բացատրել է, որ Հայաստանին մեկ անգամ արդեն տրվել է արտոնյալ ժամանակահատված:

Կա 900 ապրանքատեսակ, որոնց մաքսատուրքերը պետք է բարձրանան և հավասարվեն ԵԱՏՄ ընդհանուր մաքսատուրքերին:

 
 

Լրահոս

Դիտել ավելին