Կարևոր իրադարձություններ

Ի ուրախություն պարոն Մալյանի ոստիկանության աշխատակիցները ժամանեցին «աղբահանության» վայր և փախցրեցին բլոգերին

04 Մարտ, 2019 14:03
Ի ուրախություն պարոն Մալյանի ոստիկանության աշխատակիցները ժամանեցին «աղբահանության» վայր և փախցրեցին բլոգերին

«Ռեստարտ» նախաձեռնության անդամները իրենց Restart Times  ֆեյսբուքյան էջում տեսանյութ են տեղադրել Նարեկ Մալյանի հետ միջադեպից և կատարել գրառում.

«Ռեստարտ նախաձեռնության անդամները վիդեոբլոգեր Նարեկ Մալյանին տանում էին աղբարկղի մեջ նետելու։ Ի ուրախություն պարոն Մալյանի ոստիկանության աշխատակիցները ժամանեցին «աղբահանության» վայր և փախցրեցին բլոգերին։
Ռեստարտի անդամները հայտնում են, որ Մալյանին չեն վիրավորել, չեն հայհոյել, չեն ծեծել և նպատակ չեն ունեցել Մալյանին վնասելու։ Ամեն ինչ եղել է մտածված, և ինչպես հոլովակում երևում է Ռեստարտի անդամները առանց Մալյանին վնասելու մոտեցնում են աղբարկղի մոտ՝ վերջինիս այնտեղ տեղավորելու։
Առավել մանրամասն պարզաբանումը կհաղորդվի Ռեստարտ նախաձեռնության ֆեյսբուքյան էջում»։

 

Լրահոս

Դիտել ավելին