Կարևոր իրադարձություններ

Ոստիկանները հայտնաբերել են սպանություն նախապատրաստած անձանց

04 Մարտ, 2019 13:05
Ոստիկանները հայտնաբերել են սպանություն նախապատրաստած անձանց

ՀՀ ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է.

«Փետրվարի 24-ին սպանություն էր տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 19-ն անց 20-ի սահմաններում, Ջրվեժ գյուղի ճանապարհին՝ գերեզմանների հարևանությամբ, հայտնաբերվել էր տղամարդու դի հրազենային վնասվածքներով։

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել էր 9մմ տրամաչափի 4 պարկուճ։ Պարզվեց, որ սպանվածը Արմավիրի մարզի Մերձավան գյուղում հաշվառված 29-ամյա Կարեն Խնուսյանն էր։ 

Հարուցվեց քրեական գործ։ Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողները, առանձնապես ծանր հանցագործությունը թարմ հետքերով բացահայտելու նպատակով, սկսեցին համատեղ աշխատանքը՝ ձեռնարկելով համալիր ու բազմակողմանի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ։ Արդյունքում դեպքից մի քանի օր անց ոստիկանները հայտնաբերեցին ու սպանությունը նախապատրաստելու կասկածանքով բերման ենթարկեցին երկու անձի, որոնք հենց նույն օրը ձերբակալվեցին։

Լոռու մարզում ապրող 35ա-ամյա և Տավուշի մարզի բնակիչ 30-ամյա տղամարդկանց մեղադրանք է առաջադրվել։ Մարտի 2-ին նրանք կալանավորվել են։ 

Հարուցված քրեական գործի շրջանակներում իրավապահները խուզարկել են մի շարք բնակարաններ։ Հայտնաբերվել են տարբեր տեսակի հրազեններ, ինքնաձիգի պարկուճներ և այլ ռազմամթերք, որոնք առգրավվել և ուղարկվել են փորձաքննության։ 

Օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումներն ու քննչական գործողությունները շարունակվում են»։

 

Լրահոս

Դիտել ավելին