Կարևոր իրադարձություններ

«Նարեկ Մալյանի վրա հարձակումը Հայաստանում ստեղծված իրավիճակի աղաղակող դրսեւորումներից մեկն է»

04 Մարտ, 2019 12:44
«Նարեկ Մալյանի վրա հարձակումը Հայաստանում ստեղծված իրավիճակի աղաղակող դրսեւորումներից մեկն է»

 Այսօր ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը լրագրողների հետ հանդիպմանը  անդրադառնալով երեկ Նարեկ Մալյանի վրա կատարված հարձակմանը՝ նշել է.

« Նարեկ Մալյանի վրա հարձակումը Հայաստանում ստեղծված իրավիճակի աղաղակող դրսեւորումներից մեկն է, որի ամբողջական պատասխանատվությունը կրում է գործող իշխանությունը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ»։

Աշոտյանը կարծում է, որ երկրում ստեղծվել է «անպատասխանատվության, անպատժելիության մթնոլորտ, որը երկար ամիսների պատմություն ունի գործող իշխանությունների պատասխանատվության ներքո»։

«Այս դեպքը տեղի չէր ունենա, եթե երկրում հաստատվեր հանդուրժողականության կամ ինչպես գործող իշխանություններն են ասում՝ սիրո եւ ահդուրժողականության մթնոլորտ։ Այս ամենը տեղի չէր ունենա, եթե Մարալիկում տեղի ունեցած միջադեպը ոստիկանությունը չկոծկեր։ Այդ ամենը տեղի չէր ունենա, եթե ԵՊՀ ռեկտորի աշխատասենյակ ներխուժելու փաստը դառնար իրավապահ մարմինների ուշադրության առարկա։ Այս ամենը տեղի չէր ունենա, եթե կառավարությունը չհրահրեր ԵՊՀ–ի շուրջ այն գործընթացները, որոնց ականատեսը մենք պարբերաբար լինում ենք»։

 

 

Լրահոս

Դիտել ավելին