Կարևոր իրադարձություններ

Նարեկ Մալյանը հանդիսանում է մի տարր, ում տեղն աղբամանն է. Դավիթ Պետրոսյան

04 Մարտ, 2019 12:32
 Նարեկ Մալյանը հանդիսանում է մի տարր, ում տեղն աղբամանն է. Դավիթ Պետրոսյան

«Ռեստարտ» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը ֆեյսբուքյան  իր էջում՝ ուղիղ եթերում,  խոստովանել է, որ Նարեկ Մալյանի վրա հարձակվողներն իրենք են եղել:

Նա, մասնավորապես, նշել է.

«Մենք պետք է արձանագրենք, որ ապրիլ-մայիսյան փոփոխությունից հետո բազմաթիվ դրական աշխատանքներ ունենք անելու: Մենք փորձում ենք մեզանով այդ բացը լրացնել: Բայց զարմանալի չէ, որ կան մարդիկ, որոնք այդ փոփոխությունները չեն ուզում նկատել: Քանի որ չեն կարող փաստարկներով խոսել, մնում է անձնական վիրավորանքներով խոսելը: Սա խոսում է Նարեկ Մալյանի էության ու կերպարի մասին:


Մենք շատ լավ գիտենք, որ աղբահանության գործընթացը Երեւանի ամենալուրջ մարտահրավերներից մեկն է, իսկ Նարեկ Մալյանը հանդիսանում է մի տարր, ում տեղն աղբամանն է: Այսօր այստեղ իր տան մուտքի մոտ Նարեկ Մալյանին վերցրել ենք, շատ ծանր աղբ էր, բավականին երկար իրեն բերել ենք:

Մենք իրեն մատով անգամ չենք կպել, ոչ մի հայհոյանք չենք տվել:

Ի պատիվ ոստիկանության աշխատակիցների, թույլ չտվեցին, որ նրան նետենք աղբամանը եւ նա այնտեղ չհայտնվեց: Բոլոր այն մարդկանց, ում Նարեկ Մալյանը վիրավորել է, ինքն այդ պատասխանը ստացել է»:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին