Կարևոր իրադարձություններ

Նարեկ Մալյանը դուրս է եկել ոստիկանությունից. տեսանյութ

04 Մարտ, 2019 10:05
Նարեկ Մալյանը դուրս է եկել ոստիկանությունից. տեսանյութ

 Նարեկ Մալյանն իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձել է տեղի ունեցած միջադեպին՝ նշելով, որ իր հետ ամեն ինչ կարգին է և ինքն արդեն ոստիկանությունում չէ:

Նարեկ Մալյանի խոսքով՝ միջադեպը տեղի է ունեցել կեսգիշերին մոտ: Մոտ 10 հոգով մոտեցել և փորձել են քաշքշել ու ճանկռել, իսկ մի քանի րոպե անց մոտեցել են ոստիկանության աշխատակիցներն ու միջադեպի բոլոր մասնակիցներին բերման ենթարկել Կենտրոնի ոստիկանություն:

Նա կրկին շեշտել է, որ իր հետ ամեն ինչ կարգին է, իսկ միջադեպի մյուս մասնակիցները խուլիգանության համար այժմ գտնվում են Կենտրոնի ոստիկանության բաժնում: «Տեսնենք, թե օրենքը մինչև ուր կտանի այս ամենը և ընդհանրապես կտանի, թե չէ»:

Հասարակական գործիչը նաև հավելել է, որ երկուշաբթի՝ մարտի 4-ին, ժամը 13:00-ին լինելու է Երևանի Պետական Համալսարանի մուտքի մոտ և սպասելու է միջադեպի մյուս մասնակիցներին:

 

Լրահոս

Դիտել ավելին