Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    475,5
    479

  • EUR

    538,5
    546,5

  • RUB

    7,45
    7,65

Կարևոր իրադարձություններ

 

«Ռեստարտ»-ի անդամները հարձակվել են Նարեկ Մալյանի վրա

04 Մարտ, 2019 09:50
Հեղինակ՝ Նարեկ Մալյան
«Ռեստարտ»-ի անդամները հարձակվել են Նարեկ Մալյանի վրա

Նարեկ Մալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Քանի որ շատ են հարցնում ինչ է տեղի ունեցել, մի քանի խոսքով պատմեմ։
1. Խուլիգանական հարձակում։
8-10 հոգի կոնկրետ հարձակվողներն էին, պլյուս 4 հոգի պրոֆեսիոնալ տեսախցիկով նկարահանում էին։ Հարձակումը կազմակերպված էր ամենայն մանրամասնությամբ։
2. Առևանգման փորձ։
Հետևից հարձակվելուց հետո ինձ գետնին տապալեցին և քաշքշելով 5-6 հոգով բռնել էին ձեռքերս և փորձում էին ինձ ինչ որ տեղ տանել))), բայց դա այնքան երկար տևեց, որ միջամտեցին պարեկային ոստիկանները և ինձ ազատեցին ապուշներից։
Այս ամենը տեղի է ունեցել ԱԱԾ քաղաքային վարչության դիմաց)))
Ոստիկանությունը թվարկածս հանցակազմը թողած, ինձ համոզում էր ծեծի մասին հաղորդում ներկայացնել, ինչը չարեցի այն պարզ պատճառով, որ ծեծ չի եղել։ 
Հիշեցնեմ վաղը՝ մարտի 4-ին ժամը 13։00-ին կլինեմ ԵՊՀ դիմաց։
#դեբիլների_ապստամբություն
#սորոսի_վաստակներ»

Հիշեցնենք, որ մինչ այդ Նարեկ Մալյանը ֆեյսբուքյան իր էջում մեկ այլ  գրառում էր կատարել, որում ասվում էր.

«Հենց նոր ռեստարտի մի քանի սորոսի վաստակի կողմից իմ տան մոտ հարձակման ենթարկվեցի:

Ինձ բերման են ենթարկել կենտրոնի ոստիկանություն»:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին