Կարևոր իրադարձություններ

Մեքենան բախվել է բենզալցակայանի երկաթբետոնե սյանը

03 Մարտ, 2019 22:00
Մեքենան բախվել է բենզալցակայանի երկաթբետոնե սյանը

Shamshyan.com-ը հայտնում է, որ այսօր՝ մարտի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 18:10-ի սահմաններում Porsche Cayenne մակնիշի 33 AA 330 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Իսակովի պողոտայում բախվել է CPS բենզալցակայանի երկաթբետոնե սյանը:

Վթարի հետևանքով վարորդը, ում առաջինը օգնության են հասել CPS բենզալցակայանի աշխատակիցներն ու Ճանապարհային ոստիկանության ավագ հետաքննիչ Արարատ Թևոսյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն:

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ օպերատիվ են գործել Երևանի 1-03 շտապօգնության հերթապահ խմբի բժիշկները:

Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը:

 

Լրահոս

Դիտել ավելին