Կարևոր իրադարձություններ

Բերման ենթարկվածը, ոչ սթափ վիճակում գտնվելու հետևանքով, հոր ներկայությամբ կորցրել է հավասարակշռությունը և ընկել

03 Մարտ, 2019 21:22
Հեղինակ՝ Էդգար Ջանոյան
Բերման ենթարկվածը, ոչ սթափ վիճակում գտնվելու հետևանքով, հոր ներկայությամբ կորցրել է հավասարակշռությունը և ընկել

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ քաղաքացուն Ստեփանավանի բաժնում ծեծի ենթարկելու վերաբերյալ․

«Այսօր լրատվական կայքերից մեկում <Ստեփանավանի ոստիկանությունից քաղաքացուն տեղափոխել են վերակենդանացման բաժին> վերտառությամբ հոդված է հրապարակվել։ Հոդվածում նշված է, որ մի տղամարդու ոստիկանության Ստեփանավանի բաժնում ծեծի են ենթարկել, ինչի հետևանքով նա հոսպիտալացվել է Երևանի բժշկական կենտրոններից մեկում։
Պարզաբանենք, որ ոստիկանության Ստեփանավանի բաժնում Ստեփանավանի մի բնակչուհուց ընտանեկան վիճաբանության վերաբերյալ ահազանգ է ստեցվել։ Կինը հայտնել է, որ ամուսինը ակնհայտ ոչ սթափ վիճակում հարվածներ է հասցրել սկեսրայրին։ Պարզվել է, որ ամուսինը հարվածներ է հասցրել նաև օգնության եկած հարևանին, որը փորձել է կարգի հրավիրել տղամարդուն։ Դեպքի վայր ժամանած օպերատիվ խումբը ոստիկանություն ահազանգած կնոջ ամուսնուն բերման է ենթարկել բաժին։ Ոստիկանության Ստեփանավանի բաժնում բերման ենթարկվածը, ոչ սթափ վիճակում գտնվելու հետևանքով, հոր ներկայությամբ կորցրել է հավասարակշռությունը և ընկել' գլխով հարվածելով աստիճանահարթակին։ Այնուհետև տեղափոխվել է բուժհաստատություն։ Նշանակվել են դատաբժշկական և դատահետքաբանական փորձաքննություններ։ Ոստիկանության պետ Վալերի Օսիպյանի հրամանով նշանակված ծառայողական քննության ընթացքում հայրը բացատրությամբ հայտնել է, որ որդին ոստիկանության Ստեփանավանի բաժնում ոչ սթափ վիճակում գտնվելու հետևանքով ընկել է։ Հանգամանքները պարզվում են։»։

 

 

Լրահոս

Դիտել ավելին