Կարևոր իրադարձություններ

Հարցազրույցում արվում են խիստ խտրական ու անգամ ներքին թշնամանք հրահրող արտահայտություններ․ՄԻՊ

03 Մարտ, 2019 19:54
Հեղինակ՝ Արման Թաթոյան
Հարցազրույցում արվում են խիստ խտրական ու անգամ ներքին թշնամանք հրահրող արտահայտություններ․ՄԻՊ

Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ Ռուբեն Հախվերդյանի աղմկահարույց հարցազրույցի վերաբերյալ․

«Խիստ դատապարտելի եմ համարում մեր հայրենիքի արցախյան հատվածի մասին այսպիսի վիրավորական գնահատականները և այն էլ հանրային ճանաչում ունեցող մարդկանց կողմից։ 

Հարցազրույցում արվում են խիստ խտրական ու անգամ ներքին թշնամանք հրահրող արտահայտություններ։ Սա չի կարող ընդունելի լինել։

Արցախահայության բարձր արժանապատվությունն ու պատիվը ողջ հայության միասնության լուսավոր խորհրդանիշներից է»։

 

Լրահոս

Դիտել ավելին