Կարևոր իրադարձություններ

Մեքենան կամրջից ընկել է Տանձուտ գետը

03 Մարտ, 2019 19:38
Մեքենան կամրջից ընկել է Տանձուտ գետը

Shamshyan.com-ից տեղեկանում ենք, որ այսօր՝ մարտի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում:

18:00-ին սահմաններում, Mercedes մակնիշի 35 AN 543 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի Լոռի-1 հասցեի մոտ գտնվող կամրջից ընկել է Տանձուտ գետը:

Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վանաձորի բժշկական կենտրոն:

Ոստիկանությունը ճշտում է վարորդի և վիրավորների ինքնությունը: Դեպքի վայրում հավաքվածները ասում էին, որ վիրավորների մեջ է ոստիկանության Ստեփանավանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Մհեր Մանուչարյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին