Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    484
    487,5

  • EUR

    548
    556

  • RUB

    7,43
    7,68

Կարևոր իրադարձություններ

 

«Դուք Արցախը ճանաչո՞ւմ եք, որ նման զառանցանքներ եք տեղում, պարո՛ն Հախվերդյան»

03 Մարտ, 2019 15:10
Հեղինակ՝ Ռուբեն Մելիքյան
«Դուք Արցախը ճանաչո՞ւմ եք, որ նման զառանցանքներ եք տեղում, պարո՛ն Հախվերդյան»
Արցախի Մարդու իրավունքների նախկին պաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Այս տեսանյութն ուղղակի ալեկոծել է արցախահայությանը։

Արցախը գոնե մի քիչ ճանաչող մարդկանց համար, վստահ եմ, պետք է լիովին պարզ լինի, թե ինչ ցասում ու վիրավորանք են զգում այն մարդիկ, ովքեր ամեն ինչ վտանգելով՝ կենաց-մահու կռիվ են տվել մեր ինքնության ու արժանապատվության համար ու հիմա էլ ամեն օր ապրում են ադրբեջանական հոխորտանքների ներքո։

Եվ ահա – նման թշնամանք ու մաղձ։

Դուք Արցախը ճանաչո՞ւմ եք, որ նման զառանցանքներ եք տեղում, պարո՛ն Հախվերդյան։ Բա կարելի է՞ հանրային խոսքը նման կերպ թունավորել։ Ե՞րբ եք վերջին անգամ եղել Արցախում, պարոնա՛յք Հախվերդյան և Ղուշչյան։

Ես խնդրում, առաջարկում և պահանջում եմ, որ մեր քաղաքական ղեկավարները, հատկապես ՀՀ բարձրագույն ներկայացուցչական մարմնի՝ Ազգային ժողովի պատգամավորները առանց հապաղելու հրապարակավ ամենախիստ ձևով դատապարտեն այս անպատասխանատու, խայտառակ, ոտքից գլուխ շինծու, ներքին թշնամանք բորբոքող «խոսքը»։

Հախվերդյանն ինքը պետք է հասկանա, որ իր արտահայտած գաղափարները տոտալ ու կտրուկ անընդունելի են հենց Երևանում։

Մտածում եմ նաև իրավական ընթացակարգերի մասին։ Բայց նախընտրելին, իհարկե, բանը դրանց չհասցնելն է։

#Ռուբեն_դու_սխալ_ես»:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին