Կարևոր իրադարձություններ

Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. 20 տոննայից ավել սոխով բարձված Volvo բեռնատարը կողաշրջվել է

03 Մարտ, 2019 14:55
Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. 20 տոննայից ավել սոխով բարձված Volvo բեռնատարը կողաշրջվել է

Shamshyan.com-ը գրում է․ Երեկ՝ մարտի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցվել Արագածոտնի մարզում: Ժամը 15:40-ի սահմաններում Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, 60-ամյա Բորիս Կուպեևը իր վարած Volvo 240 մակնիշի K 403 CB 174 համարանիշի կցորդիչով ավտոմեքենայով Երևան-Վանաձոր ավտոճանապարհի 44-րդ կմ հատվածում Օհանվան գյուղի վարչական տարածքում, դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել ձորակում:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը մարմնականն վնասվածքներով տեղափոխվել է Աշտարակի բժշկական կենտրոն: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորին առաջինը օգնության է հասել այդ պահին նշված ճանապարհով անցնող, Օհանավան գյուղի բնակիչ, ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի հրամանատար, ոստիկանության մայոր Արմեն Պողոսյանը, ով քաղաքացիների հետ վիրավոր վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից և օպերատիվորեն ժամանած Աշտարակի հիվանդանոցի բժիշկների ուղեկցությամբ նրան տեղափոխել է հիվանդանոց:

Դեպքի վայր են ժամանել ճանապաարհային ոսիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները ՝ դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Աշտարակի բաժին, որտեղից ժամանել է օպերատիով խումբը՝ բաժնի պետ Դավիթ Գրիգորյանի գլխավորությամբ:

Ժամանել է նաև ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Լևոն Յազիչյանը: Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի հետաքննիչ Վահագն Էլոյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ավտոմեքենան բարձած է եկել 20 տոննա սոխով և այն թափվել է: Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Աշտարակի հրշեջ-փրկարարները՝ 1 մարտական հաշվարկով:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Լրահոս

Դիտել ավելին