Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    478
    481,5

  • EUR

    532,5
    540,5

  • RUB

    7,33
    7,53

Կարևոր իրադարձություններ

Հանրապետության մի շարք մարզերում ձյուն է տեղում

03 Մարտ, 2019 10:45
Հանրապետության մի շարք մարզերում ձյուն է տեղում

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 3-ին՝ ժամը 10:33-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Փակ են Վարդենյաց լեռնանցքը և Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհները: 

Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ, Գորիս-Սիսիան, Արթիկ-Ալագյազ  ավտոճանապարհները և Սպիտակի ոլորանները (բեռնատարների համար):

Արագածոտնի մարզի Չքնաղ-Ձորագլուխ, Արայի-Վարդենուտ, Քուչակ-Ծաղկաշեն, Արագածի տարածաշրջանի, Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանի միջհամայնքային ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Գորիս-Սիսիան ավտոճանապարհին և Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանում բուք է:

Արագածոտնի, Վայոց ձորի, Կոտայքի, Գեղարքունիք մարզերում, Սիսիան-«Զանգեր» կոչվող հատվածում և Լոռու մարզի Վանաձոր քաղաքում տեղում է ձյուն:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

  Լարսի մասին

Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին