Կարևոր իրադարձություններ

Վայոց ձորում 53-ամյա վարորդը ԿԱՄԱԶ-ով բախվել է հաստաբուն ծառերին

02 Մարտ, 2019 23:34
Վայոց ձորում 53-ամյա վարորդը ԿԱՄԱԶ-ով բախվել է հաստաբուն ծառերին

Այսօր՝ մարտի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Ժամը 20:50-ի սահմաններում, Սյունիքի մարզի բնակիչ, 53-ամյա Հոմերոս Բադալյանը իր վարած ԿԱՄԱԶ-5511 մակնիշի 88 MA 878 համարանիշի ավտոմեքենայով, Երևան-Մեղրի ավտոճանապարհի 145 կմ հատվածում՝ Վայքի վարչական տարածքում, դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել հանդիպակած երթևեկելի գոտի, բախվել հաստաբուն ծառերին, արմատախիլ արել ծառերը և գլխիվայր շրջվելով, հայտնվել Արփա գետում:

Ինչպես տեղեկացնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու Վայքի հրշեջ-փրկարարները, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վայքի բժշկական կենտրոն: 

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի հետաքննիչ Համլետ Սիրեկանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: 

 

Լրահոս

Դիտել ավելին