Կարևոր իրադարձություններ

Հնդկաստանում «Կալաշնիկով» ինքնաձիքերի արտադրության ձեռնարկություն կբացվի

02 Մարտ, 2019 22:24
Հնդկաստանում «Կալաշնիկով» ինքնաձիքերի արտադրության ձեռնարկություն կբացվի

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին կբացի «Կալաշնիկով» ինքնաձիգերի արտադրության ձեռնարկությունը: РИА Новости-ի փոխանցմամբ՝ բացման հանդիսավոր արարողությունը կկայանա կիրակի Ամեթի քաղաքում:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Հնդկաստանի տարածքում համատեղ ձեռնարկության ստեղծման մասին պայմանագիրը համաձայնեցման ավարտական փուլում է գտնվում:

Ինչպես հաղորդվում է, Ռուսաստանի հետ համատեղ ՙԿալաշնիկով» ինքնաձիգերի արտադրման ձեռնարկությունը կկոչվի Korwa Ordnance Factory:

2016-ին «Ռոսօբորոնէքսպորտ» ընկերությունից հայտնել էին, որ Ռուսաստանը հնդիկ գործընկերներին է ուղարկել «Կալաշնիկով» ինքնաձիգի փորձարարական նմուշներն ուսումնասիրելու համար

 

Լրահոս

Դիտել ավելին