Կարևոր իրադարձություններ

Քանաքեռ-Զեյթունի թաղապետարանից գողություն կատարած անձը ձերբակալվել է

02 Մարտ, 2019 17:52
Քանաքեռ-Զեյթունի թաղապետարանից գողություն կատարած անձը ձերբակալվել է

Հ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի հրամանով համակարգի տարածքային ստորաբաժանումների ծառայողները պարբերաբար գիշերային ուժեղացված ծառայություն են իրականացնում հանցագործ կանխման ու բացահայտման նպատակով: Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի օպերատիվ խմբերը փետրվարի լույս 24-ի գիշերն իրականացրած շրջիկ ծառայության ժամանակ Ազատության պողոտայում մի տղամարդու են նկատել: Վերջինս կասկածելի վարք էր դրսևորել, ինչն ընդգծվել է նաև ոստիկանների հետ զրույցի ընթացքում: Նույնիսկ ինքնության վերաբերյալ սխալ տվյալներ էր հայտնել:


Աբովյանում ապրող 50-ամյա տղամարդը խուզարկվել է, հայտնաբերվել են տարբեր առարկաներ և աշխատանքային գործիքներ: Շուտով հայտնի է դարձել, որ վերջինս գողություն էր կատարել Քանաքեռ-Զեյթունի թաղապետարանից: Նա խոստովանական բացատրություն է տվել: Տղամարդը վերջին համաներմամբ ազատ

արձակվածներից է:

 

Լրահոս

Դիտել ավելին