Կարևոր իրադարձություններ

Երևանում վթարվել է 47 համարի երթուղին սպասարկող ավտոբուսը

02 Մարտ, 2019 11:47
Երևանում վթարվել է  47 համարի երթուղին սպասարկող ավտոբուսը

Այսօր՝ մարտի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։35-ի սահմաններում Սարկավագի փողոցում բախվել են Suzuki մակնիշի 18 ԼN 007 համարանիշի և Hyundai մակնիշի թիվ 47 երթուղին սպասարկող 4381 Տ համարանիշի մարդատար ավտոբուսը։

Ինչպես  հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով Suzuki-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

Դեպքի վայրում հավաքվածները հայտնել են, որ վթարի հետևանքով ավտոբուսի մի քանի ուղևորներ նույնպես տեղափոխվել են հիվանդանոցներ։

Ոստիկանությունը պարզում է այդ տեղեկատվության իսկությունը։ Ոստիկանությունը պարզում է նաև վարորդների և վիրավորների ինքնությունը։

Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ թիվ 47 երթուղին սպասարկում է Եռաբլուր զինվորական պանթեոն-Առինջ գյուղ երթուղին։ 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

 

Լրահոս

Դիտել ավելին