Կարևոր իրադարձություններ

ԿԳ նախարարը հրահանգել է, որ Աննա Հակոբյանի հիմնադրամին նվիրատվություն կատարելու մասին տեղեկությունը դպրոցներից դուրս չգա. «Փաստ»

02 Մարտ, 2019 10:56
ԿԳ նախարարը հրահանգել է, որ Աննա Հակոբյանի հիմնադրամին նվիրատվություն կատարելու մասին տեղեկությունը դպրոցներից դուրս չգա. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է.

«Վերջին շրջանում ՀՀ հանրային դիսկուրսի ամենաշրջանառվող թոփ-թեմաներից գլխա­վորը վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյա­նի գլխավորած հիմնադրամի շուրջ ծագած աղմուկն էր, որը հանրությունը քննարկեց ողջ մանրամասնությամբ:

Ի վերջո, հրապա­րակվեց նաև նվիրատուների ցուցակը, որ­տեղ կային նաև դպրոցներ: «Փաստ» թերթի տեղեկություններով՝ դպրոցների և ընդհան­րապես կրթական հաստատությունների նվի­րատվությունների գործում առանցքային դե­րակատարում է ունեցել ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը: Բանն այն է, որ մի շարք կրթական հաստատություններ ցանկություն են հայտնել մասնակից դառնալ հիմնադրա­մին կատարվող նվիրատվություններին, ին­չը, բնականաբար, առանց նախարարի իմացության և թույլտվության չի եղել:

Վերջինս տվել է իր համաձայնությունը, սակայն, մեր աղբյուրի պնդմամբ, ներքին կարգով հորդո­րել է Երևանի քաղաքապետարանի ու մարզ­պետարանների կրթության վարչությունների պետերին, որ դպրոցների տնօրեննե­րին խիստ հրահանգավորեն, որ այդ տեղե­կատվությունը դպրոցներից դուրս չգա և հանրային քննարկման առարկա չդառնա»։

Մանրամասն` թերթի այսօրվա համարում։

 

Լրահոս

Դիտել ավելին