Կարևոր իրադարձություններ

Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

02 Մարտ, 2019 10:10
 Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Մարտի 2-ին, 4-ի ցերեկը, 5-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 3-ին շրջանների զգալի մասում, 4-ի գիշերը Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում` ձյան, հովտային շրջաններում` թաց ձյան տեսքով: Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ, մարտի 2-3-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մարտի 5-6-ն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով: Երևան քաղաքում՝ Մարտի 2-ին, 4-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 3-ին սպասվում են տեղումներ, քաղաքի բարձրադիր վայրերում՝ ձյան, ցածրադիր գոտում՝ թաց ձյան տեսքով: Երևան քաղաքի մարտի 2-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան` 20.00C (1977 թ.)

• Օդի նվազագույն ջերմաստիճան` -19.30C (1985 թ.)

• Օդի միջին օրական ջերմաստիճան` 2.60C

 

 

Լրահոս

Դիտել ավելին