Կարևոր իրադարձություններ

Նակոլկա Շուշոն հարցաքննվել է. «Հրապարակ»

02 Մարտ, 2019 08:28
Նակոլկա Շուշոն հարցաքննվել է. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Փետրվարի 20-ին «ՊԵԿ նախկին ու ներկա փոխնախագահները՝ խոշոր բիզնեսի հետևում» վերտառությամբ հրապարակման մեջ անդրադարձել էինք մաքսազերծող նոր կազմակերպության՝ «Յունիսերվ»-ի ստեղծմանը՝ նախկին «Նորֆոլկի» փոխարեն։

Գրել էինք, որ հիմնադիրը ՊԵԿ նախկին փոխնախագահ Արա Գաբրիելյանն է, սակայն խոսում են, որ այժմյան փոխնախագահ Շուշանիկ Ներսիսյանն էլ (Նակոլկա Շուշո) առնչություն ունի, ինչին հաջորդեց Ներսիսյանի առաջարկն իրավապահներին, որ քննությամբ պարզվի, որ ինքը կապ չունի դրա հետ։ Մենք տեղեկացանք, որ ԱԱԾ-ն վարույթ է սկսել մաքսայինի հետ կապված, և օրերս ԱԱԾ է հրավիրվել Շ․ Ներսիսյանը ու երկար հարցաքննվել։

Մոտ 10 ժամ նրան պահել են ԱԱԾ-ում։ Մեզ ասացին, որ հնարավոր է դա կապված լինի մաքսայինում չարաշահումների հետ, որի արդյունքում որոշ պաշտոնյաներ ազատվել են աշխատանքից, սակայն չարաշահումներն իրավապահներին չեն ներկայացվել, և հնարավոր է՝ կա Ներսիսյանի մեղքը»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին