Կարևոր իրադարձություններ

Սերժ Սարգսյանը՝ ՀՀԿ նոր սերնդի հետ. «Հրապարակ»

02 Մարտ, 2019 08:10
Սերժ Սարգսյանը՝ ՀՀԿ նոր սերնդի հետ. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցի շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողությանը Սերժ Սարգսյանը երկար է մնացել, շփվել է ՀՀԿ նոր սերնդի հետ: Բացի դիպլոմները հանձնելուց, հանդես է եկել կարճ դասախոսությամբ` գլոբալ քաղաքականության համատեքստում Հայաստանի իրավիճակի մասին, տվել քաղաքագիտական գնահատականներ։

Հին ավանդույթով` հատ-հատ նկարվել է բոլորի հետ. դպրոցն այս տարի ուներ մոտ 100 շրջանավարտ, վերջում էլ կատակել-ակնարկել է. «Էս նկարները պինդ պահեք, եթե հիմա էլ չգցեք Ֆեյսբուք, մի օր հաստատ պետք են գալու»:

 

Լրահոս

Դիտել ավելին