Կարևոր իրադարձություններ

Արագածոտնի մարզում բախվել են Գյումրի-Երևան մարդատար էլեկտրագնացքն ու Ford-ը

01 Մարտ, 2019 21:59
Արագածոտնի մարզում բախվել են Գյումրի-Երևան մարդատար էլեկտրագնացքն ու Ford-ը

Այսօր՝ մարտի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 14:00-ի սահմաններում Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի 23-րդ կմ հատվածին հարակից գնացքի գծերի վրա բախվել են Սուրեն Հարությունյանի վարած Ford մակնիշի 35 VV 618 համարանիշի և Եփրեմ Վարդանյանի վարած Գյումրի-Երևան մարդատար ЭП2Д 0003 համարանիշի էլետրագնացքը:

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: Սկզբնաղբյուրը հայտնում է, որ էլեկտրագնացքը վերջերս էր բերվել Հայաստան և այն նոր վիճակում էր ու սպասարկում էր Գյումրի-Երևան ուղղությամբ: Բարեբախտաբար, գնացքում քաղաքացիներ չեն եղել:

 

Լրահոս

Դիտել ավելին