Կարևոր իրադարձություններ

ԵԱՏՄ-ում մտադիր են անցնել թոշակների միասնական համակարգի

01 Մարտ, 2019 18:56
ԵԱՏՄ-ում մտադիր են անցնել թոշակների միասնական համակարգի

2019 թվականին նախատեսվում է ստորագրել ԵԱՏՄ-ում կենսաթոշակային համակարգի միասնականացման մասին համաձայնագիր։ Այս մասին այսօր Երևանում հայտարարել է ԵԱՏՄ եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներկայացուցիչ Տիմուր Ժակսիլիկովը։Նա նշել է, որ դրա համաձայնեցմանն ուղղված աշխատանքը տարվում է արդեն մի քանի տարի, և 2018 թվականի դեկտեմբերին այդ փաստաթուղթը վերջապես համաձայնեցվել է, ինչին հետևելու է անդամ պետությունների ներսում դրա հաստատումը, և հույս կա, որ 2019 թվականի ընթացքում այն ի վերջո կստորագրվի։

Խնդիրն այն է, որ ԵԱՏՄ անդամ պետությունները խիստ տարբեր կենսաթոշակային համակարգեր ունեն, այդ թվում թոշակի տարիքի, չափի, դրույքների և այլ հարցերում։ Նախատեսվում է, որ համաձայնեցումից ու գործարկումից հետո թոշակառուները ԵԱՏՄ բոլոր երկրներում կստանան հավասարաչափ թոշակ, որին կգումարվի բնակավայրում թոշակառուի աշխատանքային ստաժի հաշվարկային գումարը։

 

Լրահոս

Դիտել ավելին