Կարևոր իրադարձություններ

Թուրք հնագետները Անիի ավերակներում 6-ամսյա պեղումների նախագիծ են սկսում

01 Մարտ, 2019 17:44
Թուրք հնագետները Անիի ավերակներում 6-ամսյա պեղումների նախագիծ են սկսում

Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Մեհմեդ Նուրի Էրսոյը շրջել է Կարսի նահանգում գտնվող հայկական պատմական Անի մայրաքաղաքի ավերակներով՝ ծանոթանալով մինչ օրս իրականացված պեղումների արդյունքներին ու պատմամշակութային կոթողների ներկա վիճակին, ինչպես նաև զրուցել զբոսաշրջիկների խմբերի հետ:

Ինչպես հաղորդում է Ստամբուլում հրատարակվող հայկական պարբերականներից «Լույս»-ը, նախարարը հայտարարել է, որ Անիի ավերակներում շուտով կվերսկսվի պեղումների նոր՝ 6-ամսյա փուլ, ինչի շուրջ ինքն ու Անիի տարածքում պեղումներ իրականացնող հնագետների հիմնական խմբի ղեկավար պրոֆեսոր Ֆահրիյե Բայրամն արդեն պայմանավորվածություն են ձեռք բերել:

«Անին ոչ միայն Կարսի, այլև ամբողջ Թուրքիայի համար շատ կարևոր վայր է: Այստեղ պեղումների 6-ամսյա ծրագիր կիրականացնենք, այս պահին սպասում ենք նախագծին»,- ասել է նախարարը:

 

Լրահոս

Դիտել ավելին