Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    484,5
    488

  • EUR

    546,5
    554,5

  • RUB

    7,43
    7,68

Կարևոր իրադարձություններ

Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն ընդունել են հանդիպելու առաջարկը. ԵԱՀԿ ՄԽ հայտարարությունը

01 Մարտ, 2019 15:44
Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն ընդունել են հանդիպելու առաջարկը. ԵԱՀԿ ՄԽ հայտարարությունը

Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն ընդունել են հանդիպելու վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկությունը: Այս մասին նշել են ՄԽ համանախագահները տարածաշրջան այցի արդյունքներով մարտի 1-ին հրապարակած հայտարարության մեջ:

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (Իգոր Պոպովը՝ Ռուսաստանի Դաշնություն, Ստեփան Վիսկոնտին՝ Ֆրանսիա, Էնդրյու Շոֆերը՝ ԱՄՆ) փետրվարի 20-ին Երևանում հանդիպել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և փետրվարի 21-ին Բաքվում՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ քննարկելու մոտ ապագայում առաջնորդների հանդիպում նախապատրաստելու հարցերը՝ ներառյալ քննարկումների հնարավոր թեմաները: Համանախագահները նաև քննարկումներ են ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ: Համանախագահներին էր միացել նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը:

Տարածաշրջանում հանդիպումների ընթացքում առաջնորդները համանախագահներին են ներկայացրել Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում հունվարին Դավոսում կայացած վերջին երկխոսության մանրամասները: Երկրների ղեկավարներն ու համանախագահները քննարկել են ներկա իրադրությունը և հետագա քայլերի ակնկալիքները:

Համանախագահները դրական են գնահատել շփման գծում զոհերի թվի շարունակական նվազումը: Նրանք նաև ողջունել են տարածաշրջանում հասարակություններին խաղաղության նախապատրաստելու վերաբերյալ քննարկումների ակտիվացումը:

Ղեկավարներն ընդունել են մոտ ապագայում հանդիպելու վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկությունը:

Համանախագահներն ու գործող նախագահի անձնական ներկայացուցիչը տարածաշրջանային իրենց այցից հետո մեկնել են Վիեննա և Բրատիսլավա, որտեղ, համապատասխանաբար, փետրվարի 28-ին և մարտի 1-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի երկրների մշտական ներկայացուցիչներին, ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերին և կառույցի գործող նախագահ Սլովակիայի արտաքին գործերի նախարար Միրոսլավ Լայչակին ներկայացրել են հանդիպումների արդյունքները»,-ասված է հայտարարության մեջ:

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին