Կարևոր իրադարձություններ

«Փակեք բոլոր թատրոնները, գրադարանները, այնտեղ աշխատողների քվեն այլեւս ձեզ հարկավոր չի»

01 Մարտ, 2019 14:51
Հեղինակ՝ Մարգարիտ Եսայան
«Փակեք բոլոր թատրոնները, գրադարանները, այնտեղ աշխատողների քվեն այլեւս ձեզ հարկավոր չի»

ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Ջղայնություն
Ուզում էի առաջին անգամ լայվ մտնել, բայց ասելիքս այսպես հորդաց․․ներող 
Հա, փակեք բոլոր թատրոնները, գրադարանները, փակեք խամաճիկներինը, կամերայինը,երգինը, փակեք, զմռսեք, ո՞ւմ են պետք, այնտեղ աշխատողների քվեն այլեւս ձեզ հարկավոր չի, ըստ ձեզ՝ հինգ տարի, քվեն՝ հեչ, ձեզ նրանց կատարած գործը պետք չի, դուք ամեն ինչ գիտեք, ամենամշակութայինն եք, մշակույթը ձեր մեջ է, փակեք, լավ եք անում, ձեր կյանքում ամեն օր թատրոն է, դուք էլ՝ դերասան, ոչինչ, որ՝ ապաշնորհ, կարեւորը՝ ռեժիսորը սափրված չի, փակեք, խամաճիկների թատրոնը ձեզ պետք չի, ինքներդ եք խամաճիկ, երգի թատրոնը ինչների՞դ է պետք, երգում եք էլի, անշնորհք եւ կռռոցի պես, փակեք դեպի լույս տանող բոլոր դռները, հիշողության կամուրջները այրեք, ստեղծեք ձեր անհայրենիք, անհիշողություն, անմշակույթ, անհամալսարան, աներգ եւ անհույս ապագան․․․ Ստեղծագործական խմբերին, ՀՀ քաղաքացիներին, մշակույթի մարդկանց աքսորեք երկրից, ո՞ւմ են պետք, դուք եք մշակույթը, կուլտուրան, կրթությունը, դուք եք զոմբին, լավ եք անում, բոլորիս հասնում է, կտրեք ու թափեք, կրճատեք ու կրճտացրեք ձեր չարությունը, անունը դրեք սեր եւ համերաշխություն, երկու կարգին բառ կար, դրանք էլ աղավաղեցիք, հերն անիծեցիք, ․․
Լավ եք անում, տղաներ, փակեք, մշակույթը ո՞ւմ շունն է, միացրեք բոլորին, կապեք մի պարանով ու ճզմեք, դուք եք տերը էս երկրի․․․
Սիրտս ցավում է, շատ է ցավում, մարտի 1, գարուն, հա, խառը ստացվեց, դե, կներեք, դուք որ ամեն ինչ էսքան խառնել ու հարամել եք, սա էլ լսեք․․․․Ժամանակին եզակի մի գրաադարան փակեցին, կցմցեցին, մինչեւ հիմա տակից չեն կարողանում դուրս գալ, դուք էս սոդոմ-գոմորը որ համատարած ստեղծում եք, ո՞նց եք փլատակերից դուրս գալու։Տո, դուք՝ հեչ, մեր հասարակությունը ոնց է դուրս գալու, թե, մեր ճակատին է գրված՝ ջնջել, ուրանալ եւ ամեն անգամ սկսել զրոյից․․․
Էս երկիրը մշակույթն է պահել, մեր ժողովրդի արյան մեջ է երգը, հիշողությունը, այո, թատրոնը, Վահրամ Փափազյանը ելներ մի մի լավ հայհոյեր ձեզ,Սոս Սարգսյանը հառներ ու նայեր ձեզ, ամոթից տակներդ կթրջեիք, չեք հասկանո՞ւմ, որ դրսից ձեզ կառավարում են, որ քարը-քարին դրած, երկիր, պետություն, թատրոն եւ մշակույթ ստեղծած, պահպանած եւ գուրգուրած մեր ժողովրդին, ազգին, քաղաքացիներին,հա, նաեւ՝ հպարտ, նորից գաղթական դարձնեն, չեք հասկանո՞ւմ, թե գիտեք եւ հասկանալով եք անում, ես ձեր բոլորի․․․․․․․․․․․․․․․․․․․չասեմ․․․․․․
»

 

Լրահոս

Դիտել ավելին