Կարևոր իրադարձություններ

Մարզպետարաններում կրճատումներ են սպասվում. նախարար

01 Մարտ, 2019 14:25
Մարզպետարաններում կրճատումներ են սպասվում. նախարար

 ԱԺ-ում ավարտվել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանի և ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների փակ հանդիպումը։

Նախարարը լրագրողների հետ զրույցում նշել է, որ  հիմնականում քննարկել են նախարարության խնդիրներն ու ծրագրերը։ Պապիկյանը կարծում է, որ առաջիկայում կարևոր անելիքը տարածքային կառավարման մասին օրենքն ԱԺ բերելն է, որից կբխի նաև մարզպետարանների աշխատակազմերի կրճատումը։

«Խոսքը աշխատակազմերի մոտ 30% կրճատումների մասին է»,- հայտնել է  նա՝ հավելելով, որ արդյունքում կառավարումն առավել օպտիմալ կդառնա։

«Ժողովուրդ ջան, մենք չենք փորձում խաղալ մարդկանց ճակատագրերի հետ, մենք չենք ուզում մարդկանց դարձնել աշխատազուրկ, մենք ուզում ենք կառավարումը դարձնել արդյունավետ, դրա համար հնարավորություն պիտի ունենան պետական կառավարման համակարգում աշխատեն մասնագետները, որոնք պրոֆեսիոնալ են, ոչ թե նրա համար, որ ինչ-որ փուլում ունեցել են խնամի-ծանոթ-բարեկամ և հարմարավետ տեղավորվել են»,- նշել էՊապիկյանը։

Նա նշել է նաև, որ ամենաշատ կրճատումները կլինեն Գեղարքունիքի մարզում, իսկ նոր համակարգում մարզպետարաններում կլինեն մեկական փոխմարզպետներ։

 

 

Լրահոս

Դիտել ավելին