Կարևոր իրադարձություններ

Մեր հողերում պետք է բնակվեն մեր հայրենակիցները և շենացնեն այն.Վանեցյան

01 Մարտ, 2019 14:04
Մեր հողերում պետք է բնակվեն մեր հայրենակիցները և շենացնեն այն.Վանեցյան

 Արցախ կատարած այցի ընթացքում ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը անդրադարձել է ՀՀ և Արցախի անվտանգության հարցերին և նշել , որ մեր հողերում պետք է բնակվեն մեր հայրենակիցները և շենացնեն մեր երկիրը:

«Այն ծրագիրը, որն անվանում ենք վերաբնակեցման ծրագիր, իմ և մեր բոլորի օբյեկտիվ գնահատականով մեր երկրի անվտանգության հիմնական երաշխիքն է լինելու։ Որովհետև այն խոսքերը, այն արտահայտությունները և այն մարդիկ, որոնք միշտ շահարկում են թեման, թե հողերը հետ են տալու, բանակցելու են, զիջելու են և այլն, այդ ծրագրի արդյունքում մենք հստակ ուղերձ ենք տալու ողջ հայ ժողովրդին և ողջ աշխարհին, որ մենք ոչ մի թիզ հող հետ հանձնելու նպատակ չունենք, այլ ընդհակառակը, մեր հողերում պետք է բնակվեն մեր հայրենակիցները և շենացնեն մեր երկիրը», - նշել է Արթուր Վանեցյանը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին