Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    484
    487,5

  • EUR

    548
    556

  • RUB

    7,43
    7,68

Կարևոր իրադարձություններ

«Իմ քայլը»-ը Մարտի 1-ի վերաբերյալ հայտարարություն է տարածել

01 Մարտ, 2019 13:10
«Իմ քայլը»-ը  Մարտի 1-ի վերաբերյալ հայտարարություն է տարածել

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը հայտարարություն է տարածել 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ։ 

Հայտարարության մեջ ասված է, որ, կարեւորելով 2008թ.-ի մարտի 1-ի, դրան նախորդած եւ հաջորդած իրադարձություններին քաղաքական գնահատական տալու անհրաժեշտությունը, ընդգծելով Հայաստանի Հանրապետությունում խաղաղ, առանց զենքի հավաքների անցկացման իրավունքի անարգել իրացման երաշխավորման անհրաժեշտությունը, արժեւորելով հանրային համերաշխության արմատավորումը, խստորեն դատապարտելով 2008թ.-ի նախագահական ընտրությունների նկատմամբ անվստահությամբ պայմանավորված քաղաքացիների խաղաղ ընդվզումը բռնաճնշելուն ուղղված իշխանությունների գործողությունները, որի ընթացքում պաշտոնական տվյալներով զոհվեցին տասը, վիրավորվեցին հարյուրավոր քաղաքացիներ, անընդունելի համարելով մարտի 1-ին հաջորդած համատարած քաղաքական բռնաճնշումների` կամայական ձերբակալությունների, շինծու մեղադրանքներով կայացված դատավճիռների, ուժային կառույցների կողմից քաղաքացիների ահաբեկման, աշխատանքից անհիմն հեռացման դեպքերի միակողմանի քարոզչության, խոսքի, մամուլի եւ հավաքների ազատության սահմանափակումների, իշխանությունների գործելաոճը՝ «Իմ քայլը» խմբակցությունը հայտարարում է․

«1. Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պատշաճ պահպանմամբ մարտիմեկյան իրադարձությունների բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ քննության արդյունքում մեղավորներին պատասխանատվության ենթարկելը պատմական հրամայական է, որն ուղերձ կհանդիսանա Հայաստանի բոլոր իշխանություններին երկրի նորագույն պատմության ամենասեւ էջերից մեկի կրկնությունը բացառելու, արդարության եւ համերաշխության վերականգնման, ինչպես նաեւ ժողովրդավարության ամրապնդման համար։

2. Մարտիմեկյան իրադարձությունների հետեւանքով վիրավորվածներին եւ զոհերի իրավահաջորդներին տրամադրել արդարացի փոխհատուցում։
3. Կյանքի իրավունքի պաշտպանությունը պետության առաջնային պարտականությունն է։ Ըստ այդմ, ՀՀ քաղաքացիներ՝ Սամվել Հարությունյանին, Տիգրան Խաչատրյանին, Դավիթ Պետրոսյանին, Արմեն Ֆարմանյանին, Զաքար Հովհաննիսյանին, Համլետ Թադեւոսյանին, Գոռ Քլոյանին, Հովհաննես Հովհաննիսյանին, Տիգրան Աբգարյանին եւ Գրիգոր Գեւորգյանին մահ պատճառելը որեւէ հիմնավորմամբ չի կարող արդարացվել կամ մնալ անպատիժ։
4. Հիշում եւ հարգանքի տուրք ենք մատուցում Մարտի 1-ի զոհերին եւ հանձն առնում ջանքեր գործադրել թե՛ օրենդրական մակարդակում, թե՛ առհասարակ քաղաքական մշակույթում այնպիսի փոփոխություններ իրականացնել, որոնք երաշխիքներ կստեղծեն հետայսու բռնությունը եւ քաղաքական ճնշումները ներհասարակական գործընթացներում բացառելու, քաղաքացիների կողմից իրենց հիմնարար իրավունքները եւ ազատությունները անկաշկանդ իրացնելու ուղղությամբ»:

Հայտարարությունը լրագրողներին ներկայացրեց խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ տեղեկացնելով, որ այն հնարավոր է հետագայում ներկայացվի որպես ԱԺ հայտարարության նախագիծ:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին