Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    475,5
    479

  • EUR

    538,5
    546,5

  • RUB

    7,46
    7,66

Կարևոր իրադարձություններ

 

Ով է թաքնված բողոքի ակցիայի կազմակերպման հետևում. «Ժողովուրդ»

01 Մարտ, 2019 08:38
Ով է թաքնված բողոքի ակցիայի կազմակերպման հետևում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Պատահական չէ, որ օրերս Ազատության հրապարակում «Հայրենիք չունենք զիջելու» կարգախոսով բողոքի ակցիային մասնակցում էին ՀՀԿ ու ՀՅԴ առանցքային դեմքեր: Թե ով էր պատրաստվում հայրենիքը կամ որևէ հող որևէ մեկին զիջել, այդպես էլ պարզ չդարձավ. որևէ մեկը ՀՀ-ում որևէ նման հայտարարությամբ հանդես չի եկել:

Փոխարենը «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ այս ակցիայի կազմակերպման գաղափարի հեղինակը ՀՀԿ ԳՄ անդամ, պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանն է. հենց նա է հրահրել «Հայոց ազգային գվարդիա» ՀԿ ղեկավար Արշակ Զաքարյանին նման միջոցառում անցկացնել` հավաստիացնելով, որ ինքը դիվանագիտական աղբյուրներից տեղեկացել է, թե հողերը հանձնելու մասով օրակարգային հարց կա, ու հանրահավաք անցկացնելը օրվա հրամայականն է:

«Ժողովուրդ» օրաթերթը իր տեղեկությունը ճշտելու համար կապ հաստատեց Վիգեն Սարգսյանի հետ: Մեր հարցին ի պատասխան՝ նա հերքեց այդ լուրերը՝ նշելով նաև. «Կուսակցության հետ կապված բոլոր հարցերով զանգե՛ք կուսակցության գրասենյակ»»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին