Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    484
    487,5

  • EUR

    548
    556

  • RUB

    7,43
    7,68

Կարևոր իրադարձություններ

 

Լենա Նազարյանի և լրագրողների հարաբերությունները բարդ են դասավորվում. «Հրապարակ»

01 Մարտ, 2019 08:22
Լենա Նազարյանի և լրագրողների հարաբերությունները բարդ են դասավորվում. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Լենա Նազարյանի և լրագրողների հարաբերությունները բարդ են դասավորվում, նա շատ դժվար է պատասխանում լրագրողների հարցերին, եւ, այնուհանդերձ, իր աշխատասենյակի դուռը լրագրողի վրա փակել պատրաստվող ԱԺ խոսնակին հասցրեցինք հարցնել՝ թիմում կարծես խնդիրներ կան, պայմանականորեն  ասած` «սորոսականների» եւ «Իմ քայլի» հիմնադիր-անդամների միջեւ, ինչո՞վ բացատրել այդ հանգամանքը։

«Չկան նման խնդիրներ»: Նույնը Լեւոն Տեր-Պետրոսյանի, Լեւոն Զուրաբյանի հայտարարությունները, անցումային արդարադատությանն ու ընտրական գործընթացներին առնչվող խնդիրները ծրագրում չներառելու մասով եւ այլն։ «Վարչապետն արդեն արձագանքել է այդ ամենին, ինչ-որ ենթադրություններ եք անում, բայց էդպիսի բաներ չկան մեզ մոտ»,- կիսափակ դռան միջից պատասխանեց Նազարյանը եւ դուռը ծածկեց:

 

Նույն հարցն ուղղեցինք «Իմ քայլից» Հրաչ Հակոբյանին` խմորումներ կա՞ն թիմում։ «Դա ընդամենը տպավորություն է»: Այսինքն՝ ձեր ֆրակցիայում ամեն ինչ հոյակա՞պ է։ «Տարակարծություններ, ինչ խոսք, առկա են, սակայն այդ տարակարծությունները թող նման տպավորություն չստեղծեն, թե խմորումներ են։ Հա, ի դեպ, մեր մոտ սորոսականներ չկան»: Բա ի՞նչ եղան։ «Չկան, եթե եղել էլ են, հեղափոխել ենք»:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին