Կարևոր իրադարձություններ

Քաղաքապետարանի անհասկանալի և լղոզված հաղորդագրությունը. «Հրապարակ»

01 Մարտ, 2019 08:15
Քաղաքապետարանի  անհասկանալի և լղոզված հաղորդագրությունը. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

Նախ, Բուզանդի 1/3 շենքում տեղակայված լրատվականներին ծանուցագրեր ուղարկվեցին Երեւանի քաղաքապետարանից՝ առաջարկելով «համայնքային սեփականություն հանդիսացող գույքի արդյունավետ կառավարման նպատակով» ազատել Երեւանի ավագանու որոշմամբ մեզ տրամադրված տարածքները։ Գրություններ ստացան «Հրապարակը», «Անդին» ամսագիրը, «Հայելի» ակումբը, «Ա1+»-ը, «Նյութ» ակումբը։ Ապա հայտարարեցին, որ լրատվամիջոցներին վտարելու մտադրություն չունեն։

Իսկ երեկ քաղաքապետարանը մի անհասկանալի եւ լղոզված հաղորդագրություն տարածեց, թե «Բուզանդի 1/3 հասցեում վարձակալությամբ կամ անհատույց հիմունքներով տրված տարածքների ուսումնասիրության արդյունքում ի հայտ են եկել առերեւույթ իրավախախտումներ: Տվյալները փոխանցվել են Ոստիկանության 6-րդ վարչություն»։

 

Մեր տեղեկություններով, խոսքը ենթավարձակալությամբ հանձնված տարածքների մասին է, թեեւ քաղաքապետարանն այս անորոշ տեքստով փորձել է կասկած գցել, թե դա վերաբերում է շենքում տեղակայված ԶԼՄ-ներին։

 

 

Լրահոս

Դիտել ավելին