Կարևոր իրադարձություններ

Քանի ձայն է անհրաժեշտ իշխանություններին նոր Սահմանադրության նախագիծն անցկացնելու համար. «Ժողովուրդ»

16 Հոկտեմբեր, 2015 08:48
Քանի ձայն է անհրաժեշտ իշխանություններին նոր Սահմանադրության նախագիծն անցկացնելու համար. «Ժողովուրդ»

Հայաստանի ընտրողների պաշտոնական թիվը 2 միլիոն 548 հազար 654 է: Այս թիվը երեկ ներառված էր ՀՀ կառավարության որոշման այն նախագծում, որով սահմանադրական հանրաքվեի կազմակերպման համար պետբյուջեից մեկուկես միլիարդ դրամ հատկացվեց: Սակայն եթե ընտրողների թիվը հաշվարկում ենք պաշտոնական վիճակագրության տվյալների հիման վրա, մասնավորապես, առկա բնակչության թվից եթե հանում ենք անչափահասների, վերջին չորս տարիներին Հայաստանից արտագաղթածների եւ մահացությունների թվերը, միայն այս ճանապարհով ընտրողների թվի հավելագրումը կազմում է մոտ 600 հազար:

Ի դեպ, եթե ընդունենք, որ ընտրողների վերը բերված պաշտոնական թիվն առաջիկայում էապես չի փոխվի, ապա ստացվում է, որ նոր Սահմանադրության նախագիծն անցկացնելու համար իշխանություններին անհրաժեշտ է լինելու ապահովել առնվազն 637 հազար կողմ ձայն: Նկատենք, որ ըստ հանրաքվեի մասնակցության ցուցանիշի՝ անհրաժեշտ նվազագույն այո-ների թիվը կարող է ավելանալ»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: 

 

Լրահոս

Դիտել ավելին